Հայաստանի նախկին վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն:
Վարչապետը եւ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը ծաղիկներ են դրել Անդրանիկ Մարգարյանի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով պետական, քաղաքական գործչի հիշատակին:
Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների կողմից մատուցվել է հոգեհանգստյան կարգ: