Հանդիպել են ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր, ընտրական բարեփոխումների նպատակով քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու շրջանակներում, տեղի ունեցավ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի  և Հովհաննես Մարգարյանի հանդիպումը «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար  Արմեն Ռուստամյանի և խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանի և Միքայել Մանուկյանի հետ: Հանդիպման մանրամասների վերաբերյալ Replik.am-ի թղթակիցը զրուցեց Մհեր Շահգելդյանի հետ, ով նշեց, որ հանդիպման ընթացքում,  ամրագրելով այս ոլորտում ընդհանուր մոտեցումների և տեսլականի առկայությունը,  պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ աշխատանքի ընթացքում ձևավորել  ընտրական բարեփոխումների հայեցակարգ, պլատֆորմ:

Մհեր Շահգելդյանը տեղեկացրեց, որ քննարկվել է նաև համատեղ աշխատանքի կազմակերպման  ժամկետները և մեխանիզմները:

Հիշեցնենք, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը նախաձեռնել է քաղաքական կոնսուլտացիաներ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի և միջազգային կառույցների հետ, կապված ընտրական բարեփոխումների, մասնավորապես` 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու հետ:




Լրահոս