Վենետիկի քաղաքագլուխ Ջորջո Օրսոնին կոռուպցիայի մեջ մեղադրվելուց հետո հայտարարել է իր հրաժարականի մասին: Սկանդալը կապված է բազմամիլիարդանոց նախագծի իրականացման ժամանակ իրականացված ֆինանսական մեքենայությունների հետ:
Նախագիծը կոչված է պաշտպանել Վենետիկը ջրհեղեղներից: Նախօրեին Օրսոնին ազատ էր արձակվել տնային կալանքից, որտեղ անցկացրել էր մեկ շաբաթ, և ձեռնամուխ է եղել իր պարտականությունների կատարմանը: Բոլորովին վերջերս քաղաքապետն ասել է, որ մտադիր չէ լքել իր պաշտոնը:
Քննության տվյալներով, Օրսոնին իր նախընտրական քարոզչության ընթացքում օգտագործել է ապօրինի ճանապարհով ստացված մոտ կես միլիոն եվրո, այդ թվում նաև պատնեշների MOSE համակարգի կառուցման հետ կապված կաշառքները:
MOSE նախագծի անվանումը վերծանվում է որպես «փորձարարական էլեկտրոմեխանիկական մոդուլ» (իտալական լեզվում համընկնում է Մովսես մարգարեի անվան հետ): Ծրագրի նախաձեռնողները նախատեսում են, որ Վենետիկի ծովածոցի ջրերը քաղաքից ետ կքաշվեն այնպես, ինչպես Կարմիր ծովի ջրերը` բիբլիական մարգարեի առջև: Տեխնիկական տեսակետից նախագիծը իրենից ներկայացնում է 80 շարժուն շլյուզներ, որոնք տեղադրվում են ջրի տակ 15 մետր խորության վրա և նախատեսված են 100 տարի շահագործման համար, տեղեկացնում է Вести FM-ը: