ԱՄՆ-ի Հանրապետական ազգային կոմիտեն համարում է, որ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կնոջ` Հիլարի Քլինթոնի իշխանության գալն «անմտություն» է: Դա ցույց տալու համար մշակվել է PR-ակցիա:
Իրենց արշավը նրանք կազմակերպել են հսկա սկյուռի տեսքով: Հանրապետականները երիտասարդին սկյուռի հագուստ են հագցրել, ուղարկել նրան Ջորջ Վաշինգթոնի համալսարան, որտեղ ելույթ էր ունենում Քլինթոնը: