Gallup ընկերության կողմից անցկացված հարցման համաձայն` ամերիկացիների մեծամասնությունը ԱՄՆ վերջին ութ նախագահների շարքում ամենանշանավորներին համարում է Ռոնալդ Ռեյգանին եւ Բիլ Քլինթոնին, – գրում է lenta.ru -ն:Հարցվածների 69%-ն ասել է, որ մենանշանավոր նախագահ է համարում Ռեյգանին, 60%-ը`Քլինթոնին, 14%-ը՝ Ռիչարդ Նիքսոնին եւ 21%-ը՝ Ջերալդ Ֆորդին: Ցուցակում հայտնվել են նաև Ջորջ Բուշ կրտսերը եւ Ջիմմի Քարտերը (25-ական տոկոս):Բարաք Օբամային նշանավոր նախագահ համարում է ամերիկացիների 38 տոկոսը:Ինչ վերաբերում է վատ նախագահներին, ապա ամերիկացիների 55%-ը վատ նախագահ է համարում Նիքսոնին, 47%-ը Ջորջ Բուշ կրտսերին, իսկ 35%-ը Բարաք Օմաբային:Միաժամանակ, Public Policy Polling-ի իրականացրած հարցման արդյունքներով բոլոր ժամանակների ամենանշանավոր նախագահ է ճանաչվել Ջորջ Վաշինգտոնը` 89%: Նրան հաջորդում են Աբրահամ Լինքոլնը` 85%, Թոմաս Ջեֆերսոնը` 74% և Ջոն Քենեդին` 70%:
ԱՄՆ ամենանշանավոր եվ վատագույն նախագահները
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ