Թբիլիսիում հաղթում է իշխող կուսակցության ներկայացուցիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեաթերթիկների 65,71%-ի հաշվարկման արդյունքում Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնին հավակնում է «Վրացական երազանք» կուսակցության անդամ Դավիդ Նարմանիան: Նա ստացել է ընտրողների ձայների 46,2%-ը:

Երկրորդ տեղում է «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Միկա Մելիան, ով ստացել է ձայների 27,76%-ը:

Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Դմիտրի Լորդկիպանիձեն, որը Նինո Բուրջանաձենի կոալիցիայից է և ստացել է 12,86% ձայն:

Ընտրություններում հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա ձայների 50%-ը, հակառակ դեպքում՝ երկու առաջատար կանցնի երկրորդ փուլ, որը կանցկացվի արդյունքների պաշտոնական հայտարարումից 2 շաբաթ հետո:

Կիրակի՝ հունիսի 15-ին, Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ, ուղիղ քվեարկությամբ ընտրվել է ոչ միայն Թբիլիսիի, այլև՝ 11 քաղաքի ղեկավար: Անցկացվել են նաև տեղական խորհուրդների անդամների (սակրեբուլո) և վարչակազմերի 59 ղեկավարի ընտրություններ: Ընտրություններին մասնակցում էր 4 դաշինք և 20 կուսակցություն: Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 43,31%-ը. տեղեկացնում է newsgeorgia.ru-ն:




Լրահոս