Հայ միգրանտների համար ՌԴ-ում արտոնյալ հնարավորություններ են սահմանվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայ միգրանտների դժվարությունները Ռուսաստանում սկսվել են 2014թ. հունվարի 1-ից», – այսօր խորհրդարանում կայացած ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Նա ասաց, որ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հայ և ռուս անդամների հանդիպման ժամանակ քննարկվել են նաև հայ միգրանտների խնդիրները, և կետ առ կետ ներկայացվել է իրավիճակը:

Նաղդալյանի խոսքով` ՌԴ դաշնային օրենքի ընդունման ժամանակ նման պատժամիջոցները վերաբերում էին 800 հազար մարդու, որից 34 հազարը հայ են, շատ անձինք գտնվում են ռիսկային գոտում: Նա վստահեցրեց, որ սկսած ապրիլի 1-ից՝ հայ միգրանտների վերաբերյալ որևէ սահմանափակումներ չեն եղել:

ՌԴ միգրացիոն ծառայության պետը վստահեցրել է, որ հայ ազգի միգրանտների համար արտոնյալ հնարավորություններ են սահմանվում Ռուսաստանում, և նրանց իրավիճակը հավասարեցված է այլ միգրանտների մակարդակին Ռուսաստանում:




Լրահոս