Բաքվում ՆԱՏՕ-ի «Ռոուզ ռոութ» սեմինարին մասնակցող հայ պատվիրակները բողոքել են ադրբեջանցիների կողմից ԼՂՀ հարցի վերաբերյալ հնչեցված ագրեսիվ հայտարարություններից:
Ոչ պետական LINKS կազմակերպության նախագահ Դենիս Սամմուտը սեմինարին իր ելույթում մասնավորապես հայտարարել էր. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտվել է և պետք է վերականգնվի»:
Հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն իր բողոքն է հայտնել Դ. Սամմուտի ելույթի վերաբերյալ և Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Օգտայ Ասադովի պահանջը «Ադրբեջանի օկուպացված տարածքների վերադարձի մասին» անվանել «ագրեսիա»: Հայրապետյանը պահանջել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քննարկման ժամանակ որպես կողմ նշվեն ոչ միայն Հայստանն ու Ադրբեջանը, այլ նաև՝ ԼՂՀ-ն: ՀՀ ԱԺ պատգամավորն ընդգծել է ԼՂ-ում ապրող հայերի ինքնորոշման իրավունքը. տեղեկացնում է АПА գործակալությունը:
Հայկական պատվիրակության անդամ Թևան Պողոսյանն էլ իր ելույթում մեղադրել է Ադրբեջանին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններին միջամտելու մեջ և հիշեցրել, որ Հայաստանը, փաստորեն, գտնվում է շրջափակման վիճակում:
Ի պատասխան այդ ամենի՝ Թուրքիան ներկայացնող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամ Ահմեդ Բերաթ Ջոնքարը հայտարարել է, որ դա «Հայաստանի ընտրությունն է»: «Թող Հայաստանը ազատագրի օկուպացված ադրբեջանական հողերը, և այն ժամանակ մենք կբացենք սահմանները», – ասել է նա: