Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դանիել դե Ռոսին խոսել է Կոստա-Ռիկայի ընտրանու հետ սպասվող խաղի մասին.
«Ես հիշում եմ, թե մենք ինչպես էինք նախորդ տարի այստեղ նույն ժամին խաղում Ճապոնիայի ազգային թիմի դեմ: Շատ դժվար էր մեզ համար, քանի որ շոգ էր, իսկ մրցակիցn արագ էր խաղում: Կհաղթե՞նք Կոստա-Ռիկայի հավաքականին. այժմ բոլորովին այլ աշխարհի առաջնություն է:
Այդ նախկինում էր, որ մենք հաղթում էինք 8:0 հաշվով: Հիմա բոլոր թիմերը լավ են պատրաստված: Մենք չենք կարող հույս ունենալ, որ կհաղթենք Կոստա-Ռիկայի հավաքականին միայն այն բանի համար, որ Իտալիայի ազգային ընտրանին ենք»-, հայտարարել է Դե Ռոսին: