ԱՄՆ-ն ուժեղացնում է Բաղդադում իր դեսպանատան պաշտպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն ավելացրել է Բաղդադում ամերիկյան դեսպանատան պաշտպանությունն իրականացնող ծովային հետևակի զինծառայողների թիվը: Դա կապված է իրաքյան մայրաքաղաքի վրա «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական շարժման սպասվող հարձակման հետ. հայտնել է NBC հեռուստաալիքը` հղում անելով Պենտագոնին:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության տվյալներով`անցած հանգստյան օրերի ընթացքում դեսպանատան պահակազորն ավելացվել է 170 զինծառայողով, Բաղդադ կգործուղվեն ևս 100-ը: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր հերթին հայտարարել է, որ Բաղդադում ամերիկյան դեսպանատան պահպանման համար այնտեղ կարող է ուղարկվել 275 զինծառայող. հաղորդում է  Associated Press-ը:

Բացի այդ՝ Սպիտակ տունը դիտարկում է հատուկ նշանակության զորախումբ Իրաք ուղարկելու հարցը: Այս ծրագրի հաստատման դեպքում զորախմբի առաքելությունը սահմանափակ բնույթ կկրի: Հիմնական ուշադրությունը կդարձվի իրաքյան զինվորականների պատրաստման և նրան խորհրդատվություններ տրամադրելու հարցերին:

Ամերիկյան Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջո Բայդենը հայտարարել է, որ «ԱՄՆ ազգային շահերի» պաշտպանության համար Վաշինգտոնը պետք է ավելի վճռական միջոցների դիմի:




Լրահոս