Ադրբեջանցին՝ Իջևանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն այնքան իրադարձություններով աղքատ շրջան է ապրում, որ գավառական մոլագարն անգամ կարող է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվել:

Լյուբիկ Չիբուխչյանը (լուսանկարները տեսնելուց հետո է միայն պարզ դառնում նրա սեռը) փաստորեն տարիներ շարունակ Տավուշի արդեն նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Արմեն Ղուլարյանի խորհրդականն է եղել: Լյուբիկը նույնպես հանրապետական է եղել, բայց Ա. Ղուլարյանի հրաժարականից կամ, որ նույնն է, իր գործազուրկ դառնալուց հետո խրտնել ու ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել:

Թե հանրապետականի անդամները որքանով են հավատարիմ Սերժ Սարգսյանի մայր կուսակցությանը, միայն Լյուբվիկով չէ, որ ապացուցվել է: ՀՀԿ-ն բոլորովին էլ ոչ պատահաբար է պատեհապաշտների կուսակցություն համարվում: Բազմիցս է ապացուցվել է, որ կերակրատաշտը կորցնելուց հետո մարդիկ շատ արագ լքել են այս քաղուժին, իսկ սույն մոլագարը որոշել է ոչ ավել ոչ պակաս Ադրբեջանի իշխանություններին դիմել` Իլհամ Ալիևից քաղաքական ապաստան խնդրելով:

Մինչ հիմա մանր ու միջին չինովնիկները պաշտոնից հեռանալուց հետո առիթն օգտագործել ու հաստատվել են Եվրոպայում և Միացյալ Նահանգներում: Լյուբիկ Չիբուխչյանը , սակայն, ինքնատիպ արարած դուրս եկավ: Ու խնդիրը տվյալ դեպքում նրա կասկածահարույց հոգեկան առողջությունը չէ, այլ հասարակության վերաբերմունքը, որն իր միջի թուրքին բահով ու եղանով չի քշում մինչև հարևան Ղազախի շրջան: Եթե հասուն տարիքի մարդը կարող է նման տխմար որոշում կայացնել, ուրեմն ոչ թե շաբաթներով այդ որոշումն է  պետք քննարկել, այլ տվյալ մարդուց օր առաջ ազատվել:




Լրահոս