Հունիսի 17-ին տեղի է ունեցել 2019 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN60294190) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3.5-4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 9 մլրդ 270 մլն դրամ, որից մրցակցային` 8 մլրդ 150 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 120 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 687 494 468 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.3651 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.5100 տոկոս: Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին