Armenian text to speach

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռենշին» ՍՊԸ-ի 5 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսերը (բորսայական հապավումը՝ RENSB4, ծածկագիրը՝ AMRENSB24ER1) նոյեմբերի 20-ին պաշտոնապես ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում: Սա ընկերության պարտատոմսերի արդեն երկրորդ ցուցակումն է կապիտալի շուկայում, ինչը ընկերության հանդեպ հետաքրքրության և վստահության ուղիղ ապացույցն է՝ հիմնված ֆինանսական թափանցիկության և ինստիտուցիոնալ զարգացման վրա։ Այս ցուցակումը հաջորդում է դեռևս հոկտեմբերի 7-ին մեկնարկած պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխմանն ու հաշված օրերի ընթացքում ամբողջ ծավալով սպառմանը։

Նոյեմբերի 20-ից սկսած՝ թողարկված 50,000 հատ պարտատոմսերը (յուրաքանչյուրը 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով) թույլատրվել են բորսայական, ինչպես նաև հասցեական առևտրի և ռեպո գործարքների համար։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 48 ամիս է, իսկ արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը կազմում է 12%՝ կիսամյակային վճարման պարբերականությամբ: Սա նշանակում է, որ այն ներդրողները, որոնք բարձր պահանջարկի պատճառով չէին հասցրել արժեթղթեր ձեռք բերել տեղաբաշխման փուլում, այժմ կարող են դա անել երկրորդային շուկայում՝ դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին։

Այս տրանշի տեղաբաշխողը, ինչպես նաև բորսայում պաշտոնական շուկա ստեղծողը «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն է։

Հայաստանի ֆոնդային բորսայի պաշտոնական տվյալներով՝ այս պահին շուկայում ակտիվ շրջանառվում է «Ռենշին»-ի պարտատոմսերի արդեն 4 թողարկում։ Ավելի վաղ ցուցակված նախորդ երեք թողարկումների (RENSB1, RENSB2, RENSB3) ծավալը միասին կազմել է 2.3 մլրդ ՀՀ դրամ և 20 մլն ԱՄՆ դոլար, որոնց այժմ հաջողությամբ գումարվել է նաև 5 մլրդ դրամ ծավալով նոր տրանշը (RENSB4)։

Կապիտալի շուկայում ակտիվ ներկայությունն ուղիղ արտացոլումն է «Ռենշին»-ի բիզնես ծավալների. գրեթե 25 տարվա գործունեություն ծավալող ընկերությունն այսօր կառավարում է շուրջ 1 միլիոն քմ ընթացիկ կառուցապատվող տարածք: (Գ)




Մամուլի Տեսություն

Լրահոս