ԲՀԿ-ական «պարտաճանաչ» պատգամավորն ապրում է միայն աշխատավարձով (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը շարունակում է ներկայացնել Ազգային ժողովի պատգամավորներին և նրանց ունեցվածքը:

Այսօր կանդրադառնանք ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանին:

arayik

Աղաբաբյանը մասնագիտությամբ մանկավարժ է, ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետը: 

Աշխատանքային գործունեությունը սկսել է որպես բանվոր: 1979թ. աշխատել է Արմավիրի կենցաղ-սպասարկման կոմբինատում որպես բանվոր, այնուհետև` 1986-1988թթ. դասավանդել է Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի միջնակարգ դպրոցում:

Զբաղեցրել է նաև բարձր պաշտոններ: 1996-1998թթ. եղել է Արմավիրի մարզպետի խորհրդական, 1998-1999թթ.` Արմավիրի մարզպետարանի տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների մարզային ծառայությունների համակարգման վարչության պետ:

1996-1999թթ. եղել է Արմավիրի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ:

2004-2005թթ.` «Իռամեն» ՓԲԸ տնօրենի տեղակալ, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: 2008-2012թթ.` Արմավիրի մարզպետի տեղակալ: 

1988-ից Ղարաբաղյան շարժման մասնակից է (աջակցել է կամավորական ջոկատների կազմավորման և նյութատեխնիկական ապահովման գործընթացին): Պատգամավորական գործունեությունը սկսել է 2012թ. մայիսի 6-ին  և ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: 

Անդրադառնանք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա ունեցվածքին: Պարզվում է` Աղաբաբյանի դրամական միջոցները տարվա ընթացքում անկում են ունեցել: Հարկային տարվա սկզբում նա ունեցել է 8 մլն դրամ, որը, սակայն, տարվա վերջում կրկնակի նվազել է` դառնալով 4 մլն: Պատգամավորն ունեցել է 40 հազար դոլար, որն էլ տարվա վերջում անփոփոխ է մնացել: Նրա համար եկամտի միակ աղբյուրն աշխատավարձն է:

unecvacq

Արայիկ Աղաբաբյանին իրավամբ կարելի է դասել պարտաճանաչ պատգամավորների թվին, քանի որ 5-րդ նստաշրջանում ոչ մի նիստից չի բացակայել: Դրա հետ մեկտեղ` հարցեր և ելույթներ նույնպես չի ունեցել:

Աղաբաբյանը ներկայացված նախագծերին կողմ է քվեարկել 39 անգամ, 7 անգամ` դեմ, և 10 անգամ` ձեռնպահ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս