Պատրաստ եմ փոխարինել Կլիչկոյին. Պուլև (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ հայտնի չէ, թե երբ կանցկացվի մենամարտը IBF/IBO/WBA/WBO վարկածներով աշխարհի չեմպիոն ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի և բուլղարացի Կուրբատ Պուլևի (20-0, 11 КО) միջև, սակայն հավանական օրն ու վայրը համարվում են՝ Համբուրգ, սեպտեմբերի 6:

Պուլևը չի բացառում հաղթանակը Կլիչկոյի նկատմամբ՝ սպասվելիք մենամարտը համարելով իր կյանքի գլխավոր փորձությունը.

«Կարևոր չէ՝ երբ և որտեղ, ես կնվաճեմ տիտղոսը և պատրաստ եմ փոխարինել Կլիչկոյին աշխարհի չեմպիոնի տիտղոսում»,-ասել է մարզիկը Boxingscene-ի հետ հարցազրույցում:

box

Բռնցքամարտիկի պրոմոուտերը նույնպես հավատում է նրա հաղթանակին. «Անհամբեր սպասում ենք մեծ մենամարտին: Կուբրատ Պուլևն ունի բոլոր գործիքները՝ այս պատմությունից հաղթող դուրս գալու համար»:

Հիշեցնենք, որ մենամարտի պրոմոուտերական ընկերությունն է K2-ը, որն առաջարկել է 7 250 131  միլիոն դոլար: Կլիչկոն մենամարտի արդյունքում կվաստակի 5,8 միլիոն դոլար, իսկ բուլղարացում, իսկ բուլղարացուն բաժին կընկնի 1,45 մլն.:




Լրահոս