Ադրբեջանի և Ռուսաստանի համագործակցությունն ինտենսիվ զարգանում է ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլև՝ տարածաշրջանային մակարդակով: Այս մասին երեքշաբթի Բաքվում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Բանակցություններն օգտակար էին: Հարաբերությունները մենք զարգացնում ենք բարեկամության և փոխըմբռնման հիմքի վրա: Անցած ժամանակահատվածում պատվիրակությունների ամենաակտիվ փոխայցելություններ են իրականացվել հենց Ադրբեջանի հետ», – հայտարարել է Լավրովը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են. տեղեկացնում է APA գործակալությունը:
Անդրադառնալով Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը՝ Լավրովը նշել է, որ որքան շուտ ձեռք բերվի գործնական համաձայնությունը, այնքան լավ կլինի Ադրբեջանի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար: