Armlur.am-ի «Ինչու՞ են հայ տղաները բարևելիս համբուրվում» հարցը թեև ամենատարբեր պատասխանները ստացավ, այնուամենայնիվ մեր զրուցակիցները դժվարացան որոշակիորեն պատասխանել, թե որն է «բարև-համբույր» բանաձևի իմաստը:
Ամեն դեպքում մեր զրուցակիցների մեծ մասը կենտրոնացավ միմյանց կարոտելու զգացողության վրա` նշելով, որ իրենք էլ իրենց այն ընկերոջը, ում երկար ժամանակ չեն տեսել, պատահաբար հանդիպելիս համբուրելով են բարևում:
Թե որքան է հեռացել մեր երիտասարդությունը ժամանակակից քաղաքակրթությունից, ապացուցում է նաև վերոնշվածը:
Մինչդեռ համբուրվել սիրող երիտասարդներն իրենց այդ քայլը համարում են ժամանակակից երևալու ձև:
Տաթև Հարությունյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան