Ազգային ժողովի նիստը հետաձգվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում Կառավարության առաջարկով հրավիրված արտահերթ նիստն ավարտվեց ժամանակից շուտ: Պատճառն այն էր, որ հիմնական զեկուցող, Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ճիշտ ժամանակին չէր եկել խորհրդարան:

Մոտ 5 րոպե նրան սպասելուց հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ այսպես կանոնակարգ օրենք են խախտում, և հետաձգեց նիստը` այդ կերպ կառավարության անդամներին ցույց տալով, որ նիստերից չպետք է ուշանալ:




Լրահոս