Խորհրդարանը չապահովեց քվորում. նիստն ընդհատվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամը 11-ին պետք է մեկնարկեր Ազգային ժողովի արտահերթ նիստը: Սակայն գրանցվելու ժամանակ պարզ դարձավ, որ գրանցվել է ընդամենը 62 պատգամավոր: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մեկ անգամ ևս կրկնեց գրանցումը, սակայն պատկերը չփոխվեց:

Սահակյանը հայտարարեց, թե գործում է երեք ժամյա ռեժիմ և քվորում չլինելու դեպքում աշխատանքները կդադարեցվեն:

Նշենք, որ ոչ իշխանական չորս ուժերի ներկայացուցիչները չմասնակցեցին գրանցմանը:




Լրահոս