ՃՏՊ Ջաջուռ գյուղի ոլորաններում. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 20-ին` ժամը 05.38-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի ոլորաններում` երկաթգծի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ-7 ավտոճանապարհին՝ Ջաջուռ գյուղի մոտակայքում, «ԲՄՎ» մակնիշի 20 ՏՏ 043 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` ուղևոր` 1988 թ. ծնված Ա. Տ.-ն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1991 թ. ծնված Է. Մ.-ին և ուղևոր` 1970թ. ծնված Մ. Ս..-ին, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու ԲԿ, որտեղ վարորդը մահացել է, իսկ Ա. Տ.ի և Մ. Ս.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:




Լրահոս