ԱԺ-ն ընդունեց վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանն արտահերթ նիստում ընդունեց մի շարք օրենքներ: Մասնավորապես, 67 կողմ ձայնով ընդունվեց «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 94 կողմ ձայնով ընդունվեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանի ներկայացրած «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցն ամբողջությամբ:

98` կողմ, դեմ` 2, ձեռնպահ` 5 ձայներով ընդունվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Հիշեցնենք, որ օրենքի այս նախագծով փոփոխվել են տուգանքների չափերը:

Նշենք, որ այս անգամ ընդդիմադիր ուժերը չբոյկոտեցին նիստը և գրանցվեցին: Պատճառն այնն է, որ այս պահին քննակվում է «Կենսաթոշակների մասին օրենքում» փոփոխություններ կատարելու հարցը:

 




Լրահոս