Ուրբաթ օրը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կներկայացնի երկրի արևելյան շրջաններում իրավիճակի խաղաղ կարգավորման իր ծրագիրը. տեղեկացնում է BBC-ն:
Նախօրեին երեկոյան Պորոշենկոն հանդիպել է Լուգանսկի և Դոնեցկի մարզերի ներկայացուցիչների հետ, որոնք առաջինն են տեղեկացվել խաղաղ կարգավորման ծրագրի մանրամասներին:
Հայտնի է, որ ծրագիրը բաղկացած է 14 կետից, որոնք ներառում են կրակի դադարեցում, համաներում ապստամբների համար, նոր աշխատատեղերի ստեղծում, բնակելիների վերականգնում: Զենքն ինքնակամ վայր դրած ապստամբներին թույլ կտրվի ցանկության դեպքում առանց խոչընդոտների տեղափոխվել Ռուսասատան:
Դոնբասում նախագահի ներկայացուցիչ Իրինա Գերաշչենկոյի խոսքով՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում կայացած հանդիպումներից հետո Պորոշենկոյի ծրագրին ես 1-2 կետ է ավելացել:
Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ՝ նշված քայլերի իրականացման նպատակով Ուկրաինայի իշխանությունները Եվրամիության հետ համատեղ հատուկ ծրագրեր ենմշակել, որի շրջանակներում մի շարք եվրոպական երկրներ ստեղծել են 1,5 մլրդ եվրոի չափով հատուկ հիմնադրամ: