Սիրիայի իշխանությունները հայտնել են կառավարական զորքերի վերահսկման տակ գտնվող Համա նահանգի կենտրոնական մասում հնչած հզոր պայթյունի մասին:
Էլ-Հուրրա գյուղում ավտոմեքենայի պայթյունի արդյունքում զոհվել է առնվազն 34 մարդ, 50-ից ավելին տուժել են:
Իշխանությունները պայթյունի պատասխանատվությունը վերագրում են ապստամբներին, որոնք պայքարում են Բաշար Ասադի ռեժիմի դեմ. տեղեկացնում է BBC-ն: