«Եթե ներքեւում սրբեր են, ապա կընտրեն սրբերին»:
Հասարակությունը, բարեբախտաբար, ոչ թե սրբերի է որոնում, այլ բարեխիղճ օրենսդիրների, որոնք մարդկանց քվեն ստանալուց հետո պետք է զբաղվեն այն աշխատանքով, ինչին կոչված են: Լավ է, որ Հանրապետական կուսակցության փոխնախագահը զգացել է` ինչ-որ բան սխալ է, բայց չարժե ծայրահեղությունների տրվել: Մեր ժամանակներում սրբերի ո՛չ ներքեւում կգտնես, ո՛չ էլ, առավել եւս, վերեւում: Վերեւում ՀՀԿ-ն է, ներքեւում… 5000 դրամով քվեարկող ստվար զանգվածը: Այնպես որ, սրբեր որոնելու անիմաստ զբաղմունքը կարելի է փոխարինել այլ, ավելի արդյունավետ աշխատանքով: Զոհրաբյանի դեպքում դա կարող է լինել «քյաբաբ փարթին»: