Լուգանսկի ժողովրդական հանրապետության զինյալները հրաժարվել են զինաթափվել` ի պատասխան Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կրակի միակողմանի դադարեցման մասին այսօր արված հայտարարությանը:
«Մարդիկ զենքը վայր չեն դնի մինչև մեր տարածքից զորքերը լրիվ չհեռացվեն», – ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է ԼԺՀ ղեկավար Վալերի Բոլոտովը:
Ուկրաինայի ՆԳՆ կայքում ասվում է, որ Պորոշենկոյի խոսքով, կրակը դադարեցվել է, որպեսզի հարավ-արևելքում Կիևի հակառակորդները «կարողանան զենքը վայր դնել»: Ընդ որում, Ուկրաինայի նախագահը հայտարարել է, թե հրաժարվողները կոչնչացվեն: