![](https://armlur.am/wp-content/uploads/2014/06/22.04.2013_gomel_1_spasen_001_23303_800x600_mc.jpg)
Ամերիկյան Նյու Յորք նահանգի հյուսիսում մարդատար մեքենաներ տեղափոխող բեռնատարը բախվել է Իտակա քաղաքում գտնվող ռեստորանին, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, չորսը` վիրավորվել: Շենքը լրջորեն վնասվել է. հայտնում է Associated Press-ը:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 16.00-ին: Simeon’s ռեստորանի հետ բախվելուց անմիջապես հետո բեռնատարը սկսել է այրվել, սակայն կրակը շուտով հաջողվել է մարել:
Ականատեսների վկայությամբ՝ բեռնատարի վարորդը չի կարողացել շրջադարձի ժամանակ կառավարել մեքենան: Զոհվածը ռեստորանի հաճախորդ էր, թե ուղղակի անցորդ, հայտնի չէ: Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ չորս տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: Ռեստորանի շենքն այնքան լրջորեն է վնասվել, որ ցանկացած պահի կարող է փլվել: