Հայաստանը երեկ նշում էր Բուժաշխատողի օրը:
Ավելի պատասխանատու աշխատանք, քան առողջության համար պատասխանատվություն կրելն է, թերևս քիչ գտնվի:
Armlur.am-ի այս դիտարկմանը երևանցիները համակարծիք էին, ու նրանց մեծ մասը նշում էր, որ բժիշկները մեծ մասամբ հնարավորն են անում մեր առողջությունը պահպանելու համար:
Ոլորտում առկա թերություններն էլ մարդիկ պայմանավորում են պետության աղքատ լինելով, նաև` այս մասնագիտության ներկայացուցիչների զանգվածային արտագաղթով և մի շարք այլ նմանատիպ գործոններով:
Այսպիսով` որակյալ կադրեր ու բժշկություն ունենալու համար նախկինից եկող հիմնավոր կրթության ավանդույթները պետք է պահպանվեն, իսկ ոլորտի աշխատողների համար բավարար վարձատրությունը պետք է ապահովվի:
Տաթև Հարությունյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան