Լոմաչենկոյի հետ մարտին Ռասելը նապաստակներ կսպանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի ժամանակ ամերիկացի բռնցքամարտիկ  Հարրի Ռասել կրտսերը  (24-0, 14 КО) համարվում էր երկրի (ԱՄՆ) սիրողական հավաքականի առաջատարներից մեկը և պատրաստ էր լրջորեն պայքարել Օլիմպիադայում հանդես գալու համար: Ճակատագիրը, սկայն նրան չժպտաց. 2008-ի Պեկինի օլիմպիական խաղերին նրան այդպես էլ չհաջողվեց ներկայանալ, քանի որ լրիվ ջրազուրկ մարզիկը չկարողացավ անցնել կշռման արարողությունը:

Այսօր Կարսոնում (ԱՄՆ) Ռասելին սպասվում է մենամարտ օլիմպիական կրկնակի չեմպիոն ուկրաինացի Վասիլի Լոմաչենկոյի  (1-1, 1 КО) հետ. ռինգում ամերիկացի բռնցքամարտիկը նա կփորձի ապացուցել (առաջին հերթին՝ հենց իրեն), որ շատ բանի կարող էր հասնել բաց թողած օլիմպիադայում:

Լոմաչենկո-Ռասել կրտսեր մենամարտը կիսաթեթև քաշային կարգում (մինչև 57,2 կգ) աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար այս օրերին մեծ հետաքրքրություն է առաջացրել բռնցքամարտի սիրահարների շրջանում:

Մենամարտից առաջ Ռասելն ասել է. «Ես այդ օլիմպիադայի ֆավորիտներից էի, բայց չկարողա ելույթ ունենալ, և դա ուղղակի սպանեց ինձ: Հիմա հնարավորություն ունեմ մի կրակոցով երկու նապաստակ սպանել: Մրցակիցս երկու անգամ հաղթանակել է օլիմպիադաներում, և շաբաթ օրը ես կարող եմ գերազանցել նրան և դառնալ աշխարհի չեմպիոն: Ավելի լավ չէր կարող լինել»:




Լրահոս