ԱԱ-2014. Պորտուգալացիները խուսափեցին պարտությունից (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրում այսօր հանդիպել էին G խմբում ընդգրկված  ԱՄՆ-ն ևՊորտուգալիան: Նշենք, որ նրանց հետ նույն խմբում են ընդգրկված նաև Գերմանիան և Գանան:

Հանդիպման հաշիվն արդեն 5-րդ րոպեին բացել էին պորտուգալացիները: Երկրորդ խաղակեսում ԱՄՆ-ն հավասարեցրեց հաշիվը: 81-րդ րոպեին էլ  ամերիկացիներն առաջ անցան հաշվի մեջ: Սակայն վերջին րոպեին Պորտուգալիան կարողացավ խուսափել պարտությունից:

Այս խաղից հետո մրցաշարային աղյուսակում պատկերը հետևյալն է. Գերմանիայի և ԱՄՆ-ի հավաքականները վաստակել է 4-ական, Գանան ու Պորտուգալիան՝ 1-ական միավոր: Վերջին տուրում կմրցեն ԱՄՆ-ն ու Գերմանիան և Գանան ու Պորտուգալիան:

ԱԱ-2014. G խումբ, երկրորդ տուր

ԱՄՆ – Պորտուգալիա՝ 2:2

Ջերմեյն Ջոնս, 64, Կլինտ Դեմփսի, 81 – Նանի, 5, Վարելա, 90+




Լրահոս