Հունիսի 23-ին, ժամը 04.00-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ հունիսի 22-ին ժամը 19.50-ի սահմաններում Երևան-Նինոծմինդա ավտոճանապարհին՝ Եփրեմենկո գյուղի մոտակայքում (Բավրայից 12 կմ հեռու) տեղի է ունեցել ՃՏՊ:
Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 34 OD 337 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և շրջվել. կան տուժածներ:
Ավտոմեքենայի վարորդ Ն. Գ. (ծնվ. 1981 թ., ՀՀ քաղաքացի) , ուղևորներ` Է. Գ.(ծնվ. 2009 թ., Վրաստանի քաղաքացի ), Գ. Գ. (ծնվ. 2009 թ., Վրաստանի քաղաքացի ), Հ. Բ. (ծնվ. 1990 թ., Վրաստանի քաղաքացի ) և Հ. Գ.(ծնվ. 1988 թ., Վրաստանի քաղաքացի ) դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Նինոծմինդայի հիվանդանոց:
Բժիշկները Ն.Գ.-ի և Է.Գ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ.Բ.-ի և Գ.Գ.-ի վիճակը ծանր: