Ֆեդերերը հավատում է Ուիմբլդոնում իր հաջողությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեցարացի ռակետ Ռոժեր Ֆեդերերը խոսել է իր ակնկալիքների մասին Մեծ սաղավարտի հերթական մրցաշարից՝ Ուիմբլդոնից առաջ:

«Ես համարում եմ ինձ այս տարվա չեմպիոնական տիտղոսի հավակնորդներից մեկը: Եթե ամեն ինչ հաջող ընթանա, ես ի վիճակի կլինեմ հաղթել Ուիմբլդոնում: Այս մրցաշարում ես եմ իմ տերը, և ամեն ինչ կախված կլինի միայն ինձանից:

Գերմանական Գալայում մրցակցության ժամանակ ես հասկացա, որ ամեն ինչ կարգին է. անհաջողությունը Գերմանիայում անհասկանալի հարցեր կթողեր, բայց այնտեղ ամեն ինչ հաջող ընթացավ:

Ցանկանում եմ այս տարի ավելի լավ ելույթ ունենալ, քան անցած տարի: Այն ժամանակ ես վատ արդյունքներ ունեի Ուիմբլդոնից առաջ և չկարողացա իմ լավագույն խաղս ցուցադրել: Այժմ անհամեմատ լավ եմ զգում»,-ասել է Ֆեդերերը:




Լրահոս