Մոսկվայում անհայտ անձինք կնոջից 440 հազար ռուբլի (գրեթե 13 հազար դոլար) արժողությամբ լուսանի ձագ են գողացել:
Երեքշաբթի գիշերը նրանք այցելել են տուժողի բնակարան, իրենց գնորդի տեղ դրել և ատրճանակի սպառնալիքի ներքո տարել կենդանուն: Բացի այդ՝ կնոջից 500 հազար ռուբլի են գողացել:
Կարմիր գրքում գրանցված կարակալը կամ տափաստանային լուսանը հազվագյուտ կարճամազ կաթնասուն է` վրձնանման ականջներով. տեղեկացնում է BBC-ն: