Ինչ է քննարկվել «քառյակի» նիստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի է ունեցել Ազգային =ողովի ոչ իշխանական ուժեր ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, «Ժառանգության» և ՀՅԴ-ի հերթական փակ հանդիպումը:

Ինչպես հանդիպումից հետո հայտնեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` հանդիպման  ժամանակ քննարկվել են վերջին շրջանում հրատապ դարձած մի քանի  խնդիրներ:

Մասնավորապես դրանք են` կենսաթոշակային համակարգի բարեփոխումները, էլեկտրաէներգիայի սակագների առաջիկա բարձրացումը, «Որոտանի կասկադի» սեփականաշնորհումը և գազային գործարքները:

Հիշեցնենք, որ «քառյակը» իր 12 կետերի կատարման համար իշխանություններին ժամանակ է տվել մինչև աշուն, սակայն մինչ այդ էլ շարունակելու են իրենց հանդիպումներն ու ակտիվ գործողությունները:




Լրահոս