Տարբեր ժամանակներում և աշխարհի տարբեր երկրներում շատ հաճախ կանայք են զբաղեցնում երկրի ղեկավարի պաշտոնը: Այս երևույթն, իհարկե, հայկական պատկերացումներում դժվարությամբ է տեղավորվում:
Սրանով հանդերձ` armlur.am-ի՝ նշված թեմայով հարցախույզը հիմնականում դրական պատասխանի արժանացավ: Հատկապես մեր իգական սեռի զրուցակիցները միանգամից կողմ էին արտահայտվում երկրի ղեկավարումը գեղեցիկ սեռի ներկայացուցչի հանձնելը:
Այլ հարց է, որ այդ պաշտոնում նրանք ասպարեզում եղած գործիչներից որևէ մեկին չէին տեսնում: Եվ որքան էլ հայկական մենթալիտետը չընկալի կին առաջնորդին, այսուհանդերձ, մարդիկ այնքան հիասթափված են, որ ցանկացած տարբերակ նրանց համար ընդունելի է, միայն թե երկիրն առաջընթաց ունենա:
Նաիրա Հովհաննիսյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան