ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեկ՝ հունիսի 24-ի երեկոյան, զանգահարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնին՝ Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները քննարկելու համար. գրում է Itar-tass-ը:
«Կողմերը Ռուսաստանից սպասում են կոնկրետ գործողությունների Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում: Եթե Մոսկվան քայլեր չձեռնարկի Ուկրաինայում իրավիճակը փոխելու համար, G7-ը նոր պատժամիջոցներ կկիրառի երկրի հանդեպ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել էր խորհրդարանի վերին պալատին՝ Դաշնության խորհրդին՝ չեղյալ համարել ռուսական զորքն Ուկրաինա մտցնելու թույլտվության որոշումը: