Այսօր կայացած ասուլիսի ընթացքում տնտեսագետ, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանն անդրադարձավ Աժ չորս ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված 12 պահանջին:
Նա նշեց, որ շատ քաղաքական «յալանչիներ» կամ «բոմժեր» ասում են, թե համակարգված չեն այդ պահանջները:
«Դե, իհարկե, կասեն, որ համակարգված չէ, քանի որ այդ 12 կետով առաջարկվում է վերջ դնել երկրի թալանին»,-ասաց Բոստանջյանը:
Նա հավելեց, թե անկախ ամեն ինչից՝ պետք է քաղաքական կամք և ցանկություն ունենալ՝ հարցերը լուծելու համար:
Հիշեցնենք, որ ՀԱԿ, «Ժառանգություն», ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունները միասին ներկայացրել 12 կետանոց պահանջագիր և իշխանությանը մինչ սեպտեմբերի վերջ ժամանակ տվել` այդ հարցերը լուծելու համար: