Վ. Գասպարյան. Սարյանի փողոցում ոստիկանությունը ճիշտ է վարվել. NEWS.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը NEWS.am-ի խնդրանքով անդրադարձել է հունիսի 23-ին Սարյան փողոցում ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ տեղի ունեցած բախումներին:

– Պարոն Գասպարյան վերջին շրջանում ոստիկանները ակցիաների ժամանակ ավելի ագրեսիվ են, մասնավորապես խոսքը հունիսի 23-ին Սարյան փողոցում կատարվածի մասին է, երբ ոստիկանները ուժ կիրառեցին: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատկանը այդ օրվա ոստիկանական գործողություններին:

Եթե մենք խոսում ենք ուժ կիրառելու մասին, ապա ասեմ, որ դա ոստիկանական գործառույթ է, եւ դրան պետք է նորմալ վերաբերվել:

Ես ուզում եմ, որ հասարակությունը, մեր քաղաքացիները, ակցիաների մասնակիցները ի վերջո հասկանան, որ հասարակական կարգը ապահովելիս՝ ուժ կիրառելը ոչ միայն ոստիկանի իրավունքն է, այլեւ՝ պարտականությունը: Խոսքը իրավաչափ ուժ կիրառելու մասին է: Ինչ վերաբերում է Սարյան փողոցում տեղի ունեցածին, ապա կարծում եմ, որ ոստիկանները ճիշտ են գնահատել օպերատիվ իրավիճակը, եւ քանի որ տեւական ժամանակ համոզելու մեթոդը չի ազդել, ապա ոստիկանությունը ստիպված էր հարկադրանքով ապահովել հասարակական կարգը: Եւ ուժի կիրառումը համաչափ էր. չեն օգտագործվել հատուկ միջոցներ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս