Հայաստանում, ըստ երևանցիների, աշխատանք գտնելն այնքան էլ բարդ չէ: Armlur.am-ի զրուցակիցները հավատացած էին, որ ով փնտրում է, նա գտնում է:
Այլ հարց է, որ մինչև 100.000 դրամ աշխատավարձը մարդկանց չի բավարարում ու նրանք նախընտրում են շարունակել փնտրել, քան հարմարվել նվազագույն պահանջներից հեռու վարձաչափերին:
Բացի այդ` մարդիկ աշխատանքի տեղավորման գործակալություններին հիմնականում չեն դիմում և չեն վստահում, քանի որ վերջիններս անհարկի գումարներ են կորզում քաղաքացիներից՝ այդպես էլ չապահովելով խոստացված աշխատանքով:
Տաթև Հարությունյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան