ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հաստատել է, որ այն պահին, երբ 2001թ.-ի հունվարին լքել է նախագահի պաշտոնը, իր ընտանիքը հսկայական պարտքեր ուներ:
«Մենք իսկապես մի քանի միլիոն դոլարի պարտք ունեինք» – հայտարարել է Քլինթոնը ամերիկյան NBC հեռուստաալիքին տրված հարցազրույցում, որի դրվագները ցուցադրել են երեքշաբթի, գրում է ИТАР-ТАСС –ը::
Երկու շաբաթ առաջ Հիլարի Քլինթոնը պատմել էր ABC հեռուստաալիքին, որ, լքելով Սպիտակ տունը, նրանք ամուսնու հետ ոչ միան միջոցներ չունեին, այլև պարտքերի մեջ էին: Այդ արտահայտությամբ նա քննադատության ալիք էր առաջացրել ամերիկյան մամուլում: Լրագրողները հայտարարել են, որ նախկին նախագահի ընտանիքի ֆինանսական դժվարությունները չեն կարող համեմատվել այն խնդիրների հետ, որոնց առերեսվում են միլիոնավոր շարքային ամերիկացիներ: Բիլ Քլինթոնը հերքել է այն պնդումը, թե իբր իր կինը «կտրված է իրականությունից» և չգիտի, թե ինչ է նշանակում իրականում աղքատ լինել: Նախկին նախագահի խոսքով, իր կինը ողջ կյանքում պայքարել է միջոցների սղության դեմ, այդ թվում նաև` Նյու Յորք նահանգի սենատորի պաշտոնում: