Բոստոնի պայթունների «հեղինակ» Ջոհար Ցարնաևի ընկեր Ազամատ Թաժայակովի փաստաբանները դիմել են դատարանին ատենակալների թեկնածուներին հիմնմավոր ստուգման ենթարկլու խնդրանքով:
Պաշտպանական կողմը պնդում է, որպեսզի թեկնածուներից յուրաքանչյուրին պարտադիր հարց տրվի մուսուլմանների նկատմամբ իրենց վերաբերմունքի մասին, տեղեկացնում է Associated Press-ը:
Ազամատ Տյաժակովը մեղադրվում է անցած տարվա ապրիլին Բոստոնի պայթյունների հետաքննությանը խոչընդոտելու մեջ:
Երկուշաբթի Ղազախստանի քաղաքացի Ազամատ Տյաժակովը կանգնել է դատարանի առջև: Տյաժակովի փաստաբանները համոզված են, որ նրան կարդարացնեն:
Հիշեցնենք, որ անցած տարվա ապրիլի 15-ին Բոստոնի կենտրոնում՝ ամենամյա մարաթոնյան վազքի վերջնագծից ոչ հեռու, երկու պայթյուն տեղի ունեցավ, որոնց արգյունքում զոհվեց 3 մարդ, ևս 260-ը վնասվածքներ ստացան: