Արդարադատության նախարարը հանդիպել է Արցախի խորհրդարանի նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունիսի 25-ին հանդիպել է ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին: ԱԺ նախագահը կարեւորել է օրենսդիր-գործադիր համագործակցության մեջ արդարադատության նախարարության դերը:

ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե կողմերը քննարկել են Հայաստանի եւ Արցախի միջեւ արդարադատության ոլորտում իրականացվելիք համատեղ ծրագրերի առաջնահերթությունները, ինչպես նաեւ՝ համագործակցության կոնկրետ հնարավորությունները: Անդրադարձ է եղել Արցախի օրենսդրության կատարելագործման հարցում ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական աջակցությանը:

Հովհաննես Մանուկյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Արցախի արդարադատության նախարարությունների միջեւ ձեւավորված գործընկերային ու կառուցողական հարաբերությունների ընթացքից եւ պատրաստակամություն է հայտնել իր ներդրումն ունենալ ԼՂՀ իրավական ոլորտի կատարելագործման գործում:




Լրահոս