Газета.ру-ն արգելափակված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանյան ամենախոշոր էլեկտրոնային պարբերականներից մեկը` Gazeta.ru-ն արգելափակված է խմբագրությանն անհայտ պատճառներով, տեղեկացնում է BBC-ին:

Ինտերնետում Gazeta.ru հասցեն փնտրելիս հայտնվում է հաղորդագրություն, որում օգտատերերից ներողություն է հայցվում և զգուշացվում, որ տվյալ ռեսուրսի մուտքը սահմանափակ է:

Կայք հնարավոր չէր մուտք գործել ոչ միայն Ռուսաստանից, այլև այլ երկրներից: Ինչպես տեղեկացրել է կայքի գլխավոր խմբագիր Սվետլանա Բաբաևան, այժմ փորձ է արվում պարզել, թե արդյոք պատճառը պրովայդերի աշխատանքի խափանումն է, թե հաքերային հարձակումը:




Լրահոս