Զինվորի սպանության մեջ մեղադրվող սերժանտը կալանավորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ իր տեղեկություններով` հունիսի 20-ին N զորամասի մարտական հենակետում, գլխի շրջանում հրազենային գնդակից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Խաչատրյանի գործով կձերբակալվի երկրորդ անձը:

Նշենք, որ զինվորի մահվան գործով ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին (սպանություն) մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Դեպքի վայրը չպահպանելու եւ այն խեղաթյուրելու համար ՀՀ քր. օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով արդեն իսկ կա մեկ ձերբակալված` նույն զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Վարդան Կիրակոսյանը:

Armlur.am-ը տեղեկացավ, որ Կիրակոսյանը քիչ առաջ կալանավորվեց:




Լրահոս