Երեկ Գերմանիայում կայացել է մամուլի ասուլիս, որը նվիրված էր գերծանր քաշային կարգում IBF, IBO, WBA և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի (62-3 52 նոկաուտ) և բուլղարացի Կուբրատ Պուլևի առաջիկա մենամարտին:
Հիշեցնենք, որ նշված մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Համբուրգում:
«Կուբրատը մենամարտերի հիանալի վիճակագրություն ունի ինչպես սիրողական, այնպես էլ՝ պրոֆեսիոնալ մակարդակում: Նա ունի լավ տեխնիկա. այնպես որ, չպետք է նրան թերագնահատել:
Իհարկե, ես ուրախ եմ, որ նորից մենամարտ կանցկացնեմ Համբուրգում: Այս քաղաքի հետ ինձ շատ բան է կապում»,-Կլիչկոյի խոսքերն է մեջբերում Eventim-ը: