ՕԵԿ-ի հայցը մտավ դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղեկացրել էինք, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը ժ. 14:00-ին դիմում պետք է ներկայացներ Վարչական դատարան գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագները վերանայելու համար:

Քիչ առաջ տեղեկացանք, որ կուսակցությունը, իր խոստման համաձայն, հայցը ներկայացրել է Վարչական դատարան:

Armlur.am-ի հետ զրույցում ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը հայտնեց, որ երեկ հայցը ներկայացրել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, իսկ այսօր ՕԵԿ ներկայացուցիչները` Հովհաննես Մարգարյանը, Իշխան Խաչատրյանը և Լևոն Դոխոլյանը այն ներկայացրել են Վարչական դատարան:

«Սպասում ենք հետագա գործընթացներին և զարգացումներին: Թե երբ վարչական դատարանը կհայտնի` ընդունելու է վարույթ, թե՝ ոչ, դեռևս չգիտենք»,- ասաց ՕԵԿ խոսնակը:

Հիշեցնենք, որ 2010 թվականին ՀԱԿ-ը նույն խնդրով դիմել էր Վարչական դատարան, սակայն հայցը մերժվել էր:

 




Լրահոս