Հանգստի կազմակերպման բավական լայն ընտրության պայմաններում էապես նվազել է Սևանա լճում հանգստանալ նախընտրողների թիվը: Թե ինչու Հայաստանում տուրիզմը չի զարգանում, հաճախ քննարկվող հարց է:
Բայց թե ինչպես է ստացվել, որ կապուտաչյա գեղեցկուհին այլևս անհրապույր է դարձել երևանցիների համար՝ զբոսաշրջության զարգացմամբ շահագրգռված շրջանակներին չի հետաքրքրում: Մինչդեռ՝ երևանցիները armlur.am-ի հետ զրույցում խիստ որոշակի պատճառներ էին նշում, թե ինչու չեն նախընտրում Սևանը. տարածքի կեղտոտ լինելը, հանգստի պայմանների բացակայությունը և անտրամաբանական բարձր գները:
Այս պատճառները մարդկանց մղում են ավելի մատչելի և հրապուրիչ պայմաններով հանգստավայրեր մեկնել:
Նաիրա Հովհաննիսյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան