Նյու Յորքի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել Քվինսի փողոցներից մեկը գրող Սերգեյ Դովլատովի անունով կոչելու առաջարկին: Գրողի անունով կկոչվի ներկայումս անվանում չունեցող 108-րդ 63-րդ փողոցների հատվող հատվածը, որտեղ ԽՍՀՄ-ից արտագաղթելուց հետո ապրել է Դովլատովը, տեղեկացնում է vesti.ru-ն:
Սերգեյ Դովլատովը ծնվել է 1941թ.-ի սեպտեմբերի 3-ին Ուֆա քաղաքում: Հետագայում իր ստեղծագործություններում նա հաճախ է հիշատակել հարազատ քաղաքը: 1940 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Լենինգրադ, իսկ իր ստեղծագործական կարիերան Դովլատովը սկսել է Տալինում, որտեղ աշխատել է թերթի թղթակից, հետագայում` էքսկուրսավար: 1976թ.-ին նա վերադարձել է Լենինգրադ, սկսել արձակ գրել, սակայն խորհրդային ամսագրերը հրաժարվում էին տպել նրա գործերը: 1960թ.-ից Դովլատովի ստեղծագործությունները տպագրվել է «սամիզդատում» (ինքնահրատ), իսկ 1976թ.-ին նրա որոշ գործեր լույս տեսան Արևմուտքում:
1978թ.-ին Դովլատովը արտագաղթեց Վիեննա, այնուհետև տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ առաջին անգամ լաւյս տեսան նրա գրքերից շատերը: Այնտեղ էլ 1990թ.-ի օգոստոցի 24-ին գրողը մահացավ սրտի անբավարարությունից: