Լեռնայի Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կնպաստի ոչ միայն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավմանը, այլև եվրասիական ինտեգրման ծրագրերին, այսօր Вестник Кавказа-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը:
«Ադրբեջանը մեր ավանդական և բարի գործընկերն է, որի հետ մենք աշխատում ենք ամեն օր: Այսօր մենք զգալի միասնության ենք հասել` մշակութային, հումանիտար և առևտրային իմաստով: Ցավոք, Ադրբեջանը չի մասնակցում եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացին: Ռուսաստանի համար դա բացթողում է, և մենք կցանկանայինք Ադրբեջանի հանրապետությունը տեսնել եվրասիական ինտեգրման գործընթացի լիիրավ մասնակից», – տեղեկացրել է Գլազյևը:
Ռուսաստանի նախագահի խորհրդականն ընդգծել է, որ ռուսաստանյան ղեկավարությունը հասկանում է, թե որքան է ԼՂ հակամարտությունն արգելակում Հարավային Կովկասի զարգացումը:
Պարբերականը հիշեցնում է, որ հունիսին ռուսաստանյան պաշտոնյաները բազմիցս ուրվագծել են Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում: Հունիսի 23-ին Վլադիլիր Պուտինը Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում հաստատել է պատրաստակամությունմ ամեն կերպ նպաստել հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու գործում: Նույն օրը հակամարտության արագ կարգավորման հարցում Ռուսաստանի շահագրգռվածության մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նշվում է նաև, որ հունիս ամիսը չափազանց հարուստ էր ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների՝ Արբեջան կատարած այցերի առումով: