Հ. Կյուրեղյանին ոստիկանությունում ծեծելու փաստի առթիվ հարուցվել է քր.գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՔԾ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով առաջին դատական նիստի օրը Կենտրոն  և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի առջև կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրգործ` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ) հատկանիշներով:

ՀՔԾ հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, որ Կյուրեղյանի հաղորդման համաձայն` 2014թ. հունիսի 12-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց օդամղիչ ատրճանակով կրակելուց հետո, ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման են ենթարկել, ապա բաժնի վարչական շենքում իր նկատմամբ բռնություն են գործադրել` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին մեկնարկող Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել է մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկաններին հաջողվել էր նրան վնասազերծել ու տանել ոստիկանություն։ Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, Հայկ Կյուրեղյանը կալանավորված է:




Լրահոս