Ամառային հանգստի սեզոնն արդեն մեկնարկել է, և հայաստանցիների նախընտրություններն ինչպես միշտ տարբեր են:
Armlur.am-ի զրուցակիցների գնահատմամբ` թեև ընտրության ամենատարբեր առաջարկներն են իրենց ներկայացվում, բայցև հայկական հանգստավայրերի մեջ գնային տարբերությունն աննշան է, իսկ թանկ գներից խուսափելու համար երևանցիները նախընտրում են Հայաստանից դուրս գտնվող հանգստավայրեր այցելել:
Նրանք նաև հավաստիացնում են, որ ամռային հանգիստը զուգորդելով ճամփորդության հետ, իրենք նոր երկրներ ու նոր քաղաքներ են տեսնում:
Տաթև Հարությունյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան